Քաղաքական

01.04.2017 18:10


Խախտումների մասին ահազանգ Գեղարքունիքի մարզից

Խախտումների մասին ահազանգ Գեղարքունիքի մարզից

Այսօր Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 ընտրատեղամասում ներկայացել եմ՝ որպես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վստահված անձ։ Մասնակցում էի քվեարկության նախապատրաստական աշխատանքներին, որի ժամանակ ակնհայտորեն պարզ է նախատրամադրվածությունը մեր թեկնածուի՝ Աղվան Պողոսյանի նկատմամբ։ Իշխանությունը օգտագործում է իր ողջ լծակները, որպեսզի թույլ չտա՝ ընտրողները քվեարկեն մեր թեկնածուի օգտին։

Ընտրատեղամասում չէին ցանկանում փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված էին ընտրական փաստաթղթերը և նյութերը, ինչպես նաև չէին ցանկանում բանալին հանձնել ոստիկանին։ Բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուշադրությանն եմ ներկայացնում վերոնշյալ խախտումները։

Դեռ ընտրությունները չսկսված՝ արդեն խախտումների ենք ականատես լինում։ Վաղը 21/09 ընտրատեղամասում թեժ է լինելու։

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը