Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որն հուվարի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 119 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով' 114, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, ըստ որի հիվանդացությունը նվազել է: Նվազել են նաև շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով նշված կազմակերպություններում վերսկսված աշխատանքների կապակցությամբ իրականացվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մշտադիտարկում:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար.
հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
եթե հիվանդ եք մի հաճախեք աշխատանքի, մնացեք տանը
մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին
հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանի մեջ
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որն հուվարի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 119 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով' 114, առողջացումով դուրս են գրվել: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, ըստ որի հիվանդացությունը նվազել է: Նվազել են նաև շտապ օգնության կանչերը: Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով նշված կազմակերպություններում վերսկսված աշխատանքների կապակցությամբ իրականացվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մշտադիտարկում: Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար.