Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ սիրում է Ջուլիան Ասանժին
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն իր բլոգում խոստովանել է, որ սիրում է «Wikileaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որին անվանել է«մեր ժամանակների ամենահայտնի փախստական»։Այս մասին հայտնում է BBC-ն:
Դերասանուհին գովեստի խոսքեր է հղել Ասանժին՝ նշելով, որ նա անհավանական կարեկցանքով մարդ է, փորձում է աշխարհն ազատ դարձնել՝ գիտելիք տալով նրան։
«Եվ ես սիրում եմ նրան դրա համար: Նա ամենաուժեղն է, բայց այժմ ապրում է անառողջ, ստորացուցիչ և անմարդկային պայմաններում»,- գրել է Անդերսոնը։
Աղբյուրը հիշեցնում է՝ դերասանուհին քանիցս այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրող Ասանժին։
Նշենք, որ Շվեդիայում Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ: Սակայն «Wikileaks»–ի հիմնադիրը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ–ին, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ սիրում է Ջուլիան Ասանժին
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն իր բլոգում խոստովանել է, որ սիրում է «Wikileaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որին անվանել է «մեր ժամանակների ամենահայտնի փախստական»։ Այս մասին հայտնում է BBC-ն:

7or.am