Լրահոս

02.04.2017 07:00


Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, որին մասնակցում են «Ելքը», «Ազատ դեմոկրատները», «Հայկական վերածնունդը», «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները, ՀՀԿ-ն, ՀԿԿ-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը և ՀՅԴ-ն։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր մարտի 5-ին և շարունակվել մինչև մարտի 31-ը։

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195

որից՝

-ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277,

-հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915,

-ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197,

-ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը 2001:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28 021 դիտորդ: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:

ԿԸՀ-ում հավատարմագրվել են նաև 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1 244 ներկայացուցիչներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը