ՄԱԿ-ը կոչ է արել ԼՂ հարցով առարկայական բանակցություններ սկսել
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցություններ, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում»,–հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Վերջինը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվին ու Երևանին ուղղված կոչերին՝ զերծ մնալ այնպիսի գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։