Հարգելի՛ ընկերներ և ՀՀ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը՝ ապրիլի 2-ին դուք պետք է կատարեք ձեր սրտի, մտքի և բանականության թելադրանքը: Ամբողջ քարոզարշավի ընթացքում ձեր առաջ կանգնեցինք պարզ, մաքուր ճակատով և ձեռքերով, ակնկալում ենք այդպիսի ընտրություն և խնդրում չտրվել խաբեություններին և ինչ-որ բարեկամի կամ ծանոթի, շեֆի կամ տնօրենի, ինչպես նաև 10-20 հազար դրամի համար կործանել երկիրը կամ ձայն տալ այն ուժին, ով շատ բղավեց կամ շատ կարողացավ վիրավորել մյուս ընդդիմադիրին: Մենք մնացինք կոռեկտության բարձր սահմանին, չտրվեցինք ո՛չ շանտաժներին, ո՛չ մեր դեմ կազմակերպված արշավներին: Մեր երկրին պետք չեն ուժեր կամ մարդիկ, որոնք ուղղակի պոպուլիզմատիկ ելույթներ են ունենում ռեյտինգ բարձրացնելու համար՝ վիրավորանքներ հասցնելով իշխանության իրենց «ախպերներին»՝ նախապես պայմանավորված: Պետք չեն մարդիկ, ովքեր աճուրդի կհանեն հայրենիքը և, վերջապես, պետք չեն նրանք, ովքեր արնաքամ արեցին, թալանեցին և սպիտակ եղեռն արեցին այս երկրում այս ժողովրդի գլխին: Միասին գնանք դեպի իշխանափոխություն: «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Մեզ պակասում է միայն ձեր քվեները: Քվեարկեք համար 8 քվեաթերթիկով և արդյունքում կտեսնենք հզոր տնտեսություն, հզոր բանակ և հզոր դիրքեր միջազգային ասպարեզում: Միասին դեպի հաղթանա՛կ:
Միասին գնանք դեպի իշխանափոխություն

Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից