Աշխարհ

31.03.2017 20:30


Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելին

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Պաղեստինի տարածքում նոր բնակավայր կառուցելու որոշմանը:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով, Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը, ըստ որի՝ Պաղեստինի տարածքում նախատեսվում է նոր բնակավայր հիմնել, իսկ այլ բնակավայրերում 2000-ից ավելի բնակարան կառուցել:

ԱԳՆ-ի հրապարակած գրավոր հայտարարության մեջ Իսրայելի որոշումն անվանել է ոչ օրինական:

Հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներին՝ Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Պաղեստինի ժողովրդի իրավունքների խախտումը:

Այս խորագրի վերջին նյութերը