«Ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը Հայաստանի անարդարությունների դեմ պայքարի մի ձև ենք համարում»
–Ընտրություններին մասնակցելու քայլը, մասնավորապես, սկսվեց արդեն ստորագրահավաքից հետո։ Միահամուռ հավաքվեցինք և որոշեցինք մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Մեր քայլը, մասնավորապես, կարևորվեց «Սասնա ծռերի» դեպքից հետո։ Ընտրություններին որպես դիտորդ մասնակցելը Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների դեմ պայքարի մի ձև ենք համարում,–այս մասին մարտի 31–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայտնի ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմային։
Նա նշել է, որ տարիների անարդարությունը, որը Հայաստանն ունեցել է, և այն անտարբերությունը, որը հանրության կողմից է զգացվում, այլևս պետք է դադարեցվի։
Որպես «Justice within Armenia» նախագծի գլխավոր անդամներից մեկը` Սերժ Թանկյանը համարում է, որ սա կարող է ամենափոքր մասնակցությունը լինել Սփյուռքից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, բայց, այնումանայնիվ, մեծապես կարևորում է այն։
–Ես չեմ հավատում բռնությանը և կարծում եմ, որ երկուս ու կես միլիոն մարդուն բռնանալ հնարավոր չէ և ստիպել ինչ–որ բան անել։ Ընտրություններին չմասնակցելը ևս ձև չեմ համարում։ Ես հավատում եմ, որ մերն է ուժը, և մենք ենք տերը այս ամեն ինչի։ Ում համար էլ որ դուք ձեր ձայնը տաք, մենք աջակցելու ենք և մեջք ենք կանգնելու։ Ես ուզում եմ իմ խոսքը ուղղել երիտասարդներին, որ անպայման մասնակցեն ընտրություններին,–նշել է երգիչը։

7or.am