Քաղաքական

31.03.2017 14:55


«Տեր–Պետրոսյանն իր անմնացորդ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը»

«Տեր–Պետրոսյանն իր անմնացորդ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը»

Այսօր կայացած «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ամփոփիչ ասուլիսին անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին հայտարարությանը՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ցավ է հայտնել, որ ՀՀ առաջին նախագահը շարունակում է շահարկել Հայաստանի տարածքի հետ կապված խնդիրը:

–Այդ պարտվողական, թույլ մոտեցումը որևէ դրական բան չի կարող բերել մեր հետագա գործունեության մեջ, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության մեջ,–նշել է Վ. Օսկանյանը:

–Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Տեր–Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահին, նրանք արդեն պայմանավորվել են, և այդ օրվանից Տեր–Պետրոսյանն իր անմնացորդ, անվերապահ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը Ղարաբաղի հարցով,–նշել է Վ. Օսկանյանը։

–Իշխանություններն այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ տարածք ուզենան տալ, չեն կարող, չի ստացվի, ինձ մի բան է ուրախացնում՝ ինչ ուզել են անել, 180 աստիճանով հակառակն է ստացվել. հիմա էլ ուզում են տարածքներ հանձնել, և 180 աստիճանով հակառակն է ստացվելու,–հավելել է Վ. Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը