Քաղաքական

31.03.2017 14:15


Սեյրան Օհանյան. «Պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները»

Սեյրան Օհանյան. «Պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները»

–Մեզ այնպիսի քաղաքական թիմ է պետք, որն առաջին հերթին կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը, թիմ, որը կստանձնի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ողջ գործընթացը, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կիրականացնի մեր բոլոր ոլորտներում՝ զարգացում ապահովելու համար,–այս մասին մարտի 31–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը։

Նա նշել է, որ հատկապես տնտեսության մեջ իրենք պետք է ձևավորեն այնպիսի միջավայր, որ տնտեսությունն ազատականացված և համաչափ ձևով զարգանա, ինչպես նաև ուշադրություն դարձնեն ՓՄՁ–ին, որտեղ մրցակցությունը հավասարաչափ լինի։

–Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, քանի որ զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երրի ընդհանուր ճակատագիրը։ Այս ճակատագրական պահին մենք իրավունք չունենք էսպես բզկտված, տրոհված մեր ժողովրդի առջև հանդես գալու,–ընդգծել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը