Քաղաքական

31.03.2017 12:50


«ԼՂ հակամարտության թեման շատ նուրբ հարց է, և բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում»

«ԼՂ հակամարտության թեման շատ նուրբ հարց է, և բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է»,– ԱՊԱ–ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուս դիվանագետը շեշտել է. «Մենք անտարբեր չենք մեր հարևան տարածաշրջանում տեղի ունեցողի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ վերականգնվեն խաղաղությունը և անդորրը, բացվեն սահմանները, վերադառնան փախստականները, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը»։

ՌԴ արտաքին գեևատեսչության ղեկավարն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը մշտապես կարևոր տեղ է զբաղեցնում Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ՝ հավելելով, որ խնդիրն առարկայական քննարկվել է մարտի 15-ին Մոսկվա Սերժ Սարգսյանի այցի ընթացքում:

«Հարկավոր է հաշվի առնել, որ ղարաբաղյան հակամարտության թեման շատ նուրբ հարց է, այդ պատճառով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում։ Դրա հետ մեկտեղ՝ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են: Մնացել է մի քանի հարց: Բայց դրանք ամենաբարդն են»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ համաձայնություն ձեռք բերել դեռ չի հաջողվել, սակայն «աշխատանքը շարունակվում է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը