Աշխարհ

31.03.2017 11:10


Ամերիկացի հաղորդավարուհին Մելանյա Թրամփին խորհուրդ է տվել բաժանվել ամուսնուց

Ամերիկացի հաղորդավարուհին Մելանյա Թրամփին խորհուրդ է տվել բաժանվել ամուսնուց

Ամերիկացի հաղորդավարուհի Ռոզի Օ՛Դոնելն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին խորհուրդ է տվել բաժանվել ամուսնուց և փախչել ԱՄՆ-ից:

«Hollywood Life»-ի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է Մելանյային թվիթթերյան գրառումից հետո։ ԱՄՆ առաջին տիկինը կոչ էր արել չվախենալ անհաջողության հանդիպելուց.

«Սխալը ոչինչ չի նշանակում, չի բնութագրում ձեզ, եթե դաս եք քաղում դրանից»։

Ռոզին էլ, ի պատասխան, գրել է.

«... սա նշանակում է, որ պետք է բաժանվես ամուսնուցդ: Վերցրու որդուդ եւ ծնողներիդ ու ՓԱԽԻՐ»:

Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը տարբեր մահճակալների են քնում, Մելանյային չեն հետաքրքրում ո՛չ Դոնալդը, ո՛չ նրա նախագահությունը, նա չի ցանկանում անգամ ուղեկցել ամուսնուն պաշտոնական հանդիպումների ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը