Մեկնաբանություն

30.03.2017 16:40


Քանի դեմքով է հանդես գալիս Սերժ Սարգսյանը

Քանի դեմքով է հանդես գալիս Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանն այս ընտրություններում պաշտոնապես ներկայացված է ՀՀԿ–ի դեմքով։ Ինքը քարոզին չի մասնակցում (ՀՀԿ ղեկավարը տեղեկացված մարդ է և գիտի, որ իր երևալը մարդկանց վրա բացասաբար է ազդելու և դա է պատճառը, որ «մարտի» է նետվել Կարեն Կարապետյանը), բայց «անվտանգության» մարմնավորում է խաղում։

Ոչ պաշտոնապես Սերժ Սարգսյանը ներկայացված է մի քանի այլ ուժերում, որոնք «ընդդիմադիր» հագուկապով են ու տարբեր ֆունկցիաներ են կատարում։

Լևոն Տեր–Պետրոսյանի միջոցով Սերժ Սարգսյանը քիրավայականության քարոզ է անում ու Հ1–ով «ռասկրուտկա» անում նրան այնպես, ինչպես մի ժամանակ Գյուլին էր պատիվ տալիս՝ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելով։ Այս երկու մարդկանց գործարքի էությունը տեղավորվում է «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» հաճախորդական կոդի մեջ (ՀԱԿ առաջնորդի վաղեմի երազանքը վերջապես իրականացավ՝ նա Սարգսյանի «միաբանն» է)։ Կոնգրես–ՀԺԿ դաշինքի անդամներին վերապահված է այդ գործարքի սպասարկող անձնակազմի դերը։

Հաճախորդություն նկատվում է նաև ընտրություններին մասնակցող մեկ–երկու այլ ուժերի մոտ։ Մեկին օգտագործում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ, մյուսին՝ «Ծառուկյան» դաշինքի, երրորդին խաղի մեջ են մտցրել բազմավեկտոր տարբերակով։ Այս առումով հատկապես աչքի է ընկնում Բ26–ի հաճախորդաց դասի առաջամարտիկ ուժը՝ «Ելք» դաշինքը, որին ամենալավ աչքով է նայում նախագահականի «ջահելական» թևը։ «Շուստրի ընդդիմադիր» Նիկոլը, «գեղցի արևմտամետ» Արամ Զավենի Սարգսյանը ամբողջությամբ մտել են դերի մեջ և ինքնամոռաց կռիվ են տալիս Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ։

Իսկ այն, որ «Ելք»–ի վրա են «ստավկա» անում Բ26–ում, երևում է այն կեղծ հարցումներից, որոնք հրապարակվում են «պետպատվերի» շրջանակներում։ Բայց միևնույն է, արհեստական ուժին զոռով չեն կարող քարշ տալ ԱԺ։ Դե իսկ Կոնգրես–ՀԺԿ դաշինքին ոչ միայն զոռով քարշ տալով, այլ նաև «բուլդոզերով» հնարավոր չէ մոտեցնել 2–տոկոսանոց սահմանագծին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը