Աշխարհ

30.03.2017 16:55


Ջեյմի Դորնանի կինն արգելում է նրան նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ

Ջեյմի Դորնանի կինն արգելում է նրան նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ

Ջեյմի Դորնանի կինը՝ Ամելիա Ուորները, կտրականապես արգելել է ամուսնուն նկարահանվել նոր ամուսնալուծված դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ։ Մինչ ամերիկյան ԶԼՄ–ն լրջորեն քննարկում է նոր կինոնախագծի հնարավորությունը, «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղի ամուսնությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Այդ հարցը նրա կինը շատ լրջորեն է դրել։ Այս մասին հայտնում է «ell.ru»կայքը։

Աղբյուրը՝ նկատում է՝ այդ կասկածանքներն ամենևին դատարկ տեղից չեն ծագել։ Անջելինա Ջոլին շատ հարաբերություններ սկսել է հենց նկարահանման տաղավարներից։ 90–ականների «Հաքերները» ֆիլմի նկարահանման ժամանակ նա սիրավեպ էր սկսել Ջոնի Լի Միլլերի հետ, 2000թ. «Կառավարելով թռիչքները» ֆիլմի ժամանակ կրքի առկայծում էր եղել նրա և Բիլի Բոբ Տորնտոնի միջև, իսկ 2004թ. Ջոլին ամբողջությամբ քանդել է Իթան Հոուկի և Ումա Թուրմանի ամուսնությունը։ Ջոլին սիրահարվել էր դերասանին «Կյանքեր խլելով» ֆիլմի նկարահանման ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը