Քաղաքական

30.03.2017 14:20


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է նախապատրաստում ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է նախապատրաստում ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ճեպազրույցում ասել է, որ իրենք ընդգրկուն հայտարարություն են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած բախումների տարելիցի կապակցությամբ: Նա նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություններ չունի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ ղեկավարների առաջիկա հանդիպման մասին:

«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների առաջիկա նախատեսված հանդիպման վերաբերյալ ներկայում նման տեղեկատվություն չունեմ: Եթե նման տեղեկատվություն հայտնվի, ես կկիսվեն ձեզ հետ, բայց ներկա փուլում այն մեզ մոտ նախանշված չէ»,-ասել է նա։

Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էր հայտարարել, որ նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը, որը նպատակ ունի նախապատրաստել հետագայում Սարգսյանի և Ալիևի հանդիպումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը