«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչ ի սկզբանե նշում էին ՕՐՕ դաշինքի ներակայացուցիչները, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով վերացավ քաղաքական ընտրությունը, և առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները:
«Այն պետք է հանվի, եթե քաղաքական ուժերը մտահոգ են սրանով: Այս պահին ես վստահ եմ` ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը մեծամասնականի պես է և պարզապես ընտրում են անձանց, այլ ոչ թե կուսակցության: Այդպես մի քանի անգամ մեր տուն են եկել և փորձել համոզել, որ իրենք աշխատում են կոնկրետ թեկնածուների օգտին, որոնք կապ չունեն Հանրապետական կուակցության հետ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՕՐՕ դաշինքի վարկանիշը քարոզարշվի ընթացքում բավականին աճեց: Հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵԼՔ դաշինքի ներակայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսմանը, թե ապագա խորհրդարան են անցնելու ՀՀԿ, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքը, Նազարյանն ասաց.
«Դա անբարոյակնություն է Նիկոլի կողմից: Նման կեղտոտ քայլեր սովորաբար կատարում է իշխանութնունը, իրենց վարկանիշը շատ ցածր է, մոտ է զրոյին: Տավուշի մարզում իրենց անուն են դրել, որը չեմ ուզում ասել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բառը վրավորական է, և այդ պատճառով չի ցանկանում հնչեցնել:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ժամանակ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Վարդան Օսկանյանի հասցեին արված մեղադրանքներին՝ նա նշեց.
«Մարդը եղել է առաջին նախագահ, շատ ինֆորմացիաների է տիրապետում, փոխանակ անդրադառնա իշխանությանը՝ հիմնական թիրախ է ընտրել ընդդիմադիրներին և հատկապես մեզ»:
Նա նշեց, որ Օսկանյանի՝ արտգործնախարար աշխատելու ժամանակ մեր արտաքին քաղաքականության մեջ միայն առաջընթացներ ենք գրանցել.
«Վարդան Օսկանյանն իր ջանքերի գործադրմամբ հասավ նրան, որ Լիսաբոնի խայատառակ փաստաթողթից հետո ընդունվեցին մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավուքը»:
«Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչ ի սկզբանե նշում էին ՕՐՕ դաշինքի ներակայացուցիչները, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով վերացավ քաղաքական ընտրությունը, և առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները:
«Այն պետք է հանվի, եթե քաղաքական ուժերը մտահոգ են սրանով: Այս պահին ես վստահ եմ` ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը մեծամասնականի պես է և պարզապես ընտրում են անձանց, այլ ոչ թե կուսակցության: Այդպես մի քանի անգամ մեր տուն են եկել և փորձել համոզել, որ իրենք աշխատում են կոնկրետ թեկնածուների օգտին, որոնք կապ չունեն Հանրապետական կուակցության հետ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՕՐՕ դաշինքի վարկանիշը քարոզարշվի ընթացքում բավականին աճեց:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵԼՔ դաշինքի ներակայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսմանը, թե ապագա խորհրդարան են անցնելու ՀՀԿ, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքը, Նազարյանն ասաց.
«Դա անբարոյակնություն է Նիկոլի կողմից: Նման կեղտոտ քայլեր սովորաբար կատարում է իշխանութնունը, իրենց վարկանիշը շատ ցածր է, մոտ է զրոյին: Տավուշի մարզում իրենց անուն են դրել, որը չեմ ուզում ասել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բառը վրավորական է, և այդ պատճառով չի ցանկանում հնչեցնել:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ժամանակ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Վարդան Օսկանյանի հասցեին արված մեղադրանքներին՝ նա նշեց.
«Մարդը եղել է առաջին նախագահ, շատ ինֆորմացիաների է տիրապետում, փոխանակ անդրադառնա իշխանությանը՝ հիմնական թիրախ է ընտրել ընդդիմադիրներին և հատկապես մեզ»:
Նա նշեց, որ Օսկանյանի՝ արտգործնախարար աշխատելու ժամանակ մեր արտաքին քաղաքականության մեջ միայն առաջընթացներ ենք գրանցել.
«Վարդան Օսկանյանն իր ջանքերի գործադրմամբ հասավ նրան, որ Լիսաբոնի խայատառակ փաստաթողթից հետո ընդունվեցին մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավուքը»:
Աղբյուրը՝ «Zham.am»