Պարզվում է՝ հայերն արտագաղթում են ԼՂ հարցի՝ լուծված չլինելու պատճառով
Ափսոս, որ Հայաստանում լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ չեն անցկացվում, եղածներն էլ հիմնականում արվում են իշխանական պատվերով, և դրանց հավաստիությունը խիստ կասկածի տեղիք է տալիս։ Մի «հիմնադիր նախագահ» ունենք, որ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել հայ ժողովրդի հաղթանակի հետ, չի հավատում հայի ստեղծագործ բնույթին և Հայաստանի զարգացման միակ հույսը կապում է Ադրբեջանի հետ։ Հայաստանում առկա խնդիրներն էլ կապում է ղարաբաղյան հակամարտության՝ կարգավորված չլինելու հետ։
Պարզվում է՝ մարդիկ Հայաստանից նեղացած թողում գնում են, արտագաղթում են ոչ թե ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, իշխանությունների անգործության, կամ որ ավելի վատն է՝ միտումնավոր հարստահարման պատճառով, արդարության բացակայության պատճառով, իշխանական որոշ շրջանակների ամենաթողության և բացահայտ անպատիժ հանցագործությունների պատճառով, այլ իրենց տները թողնում գնում են, ինչ է թե՝ Ղարաբաղի հարցը լուծված չի, մենք էլ ադրբեջանցիների հետ «հարևանություն» չենք անում։
Խնդալու է, բայց մարդը ոչ միայն նման անհեթեթ թեզերով գնում է ընտրությունների, այլ նաև իր հետևից ինչ-որ փոքրաթիվ ընտրազանգված է տանում։ Սա՛ է ամենազարմանալին։ Որովհետև Լևոնը որ այդպիսի քարոզ է անում, նա գուցե դրան չի էլ հավատում։ Պարզապես կատարում է իշխանության պատվերը՝ փորձում է արդարացնել Սերժ Սարգսյանի արածն ու չարածը «Ղարաբաղի հարցով»։
Լավ է, էլի․․․այդպես ով ասես՝ կարող է գալ, երկիրը թալանել, տնտեսությունը կործանել, մարդ սպանել, երկիրը հայաթափ անել, հետո էլ իր «Լևոնին» բերել, որ ինքն էլ արդարացնի, թե բա՝ «մինչև Ալիևը Սևանում ոտքերը չլվանա, ոչ մի խնդիր չի լուծվի»։ Կեցցե՛ք։

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից