Աշխարհ

30.03.2017 10:35


Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ավարտի մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ավարտի մասին

Թուրքական բանակն ավարտել է «Եփրատի վահան» ռազմական գոևծողությունը Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ «Daily Sabah»–ին հղումով։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենց առջև դրված հանձնարարականնեը հաջողությամբ իրագործվել են։

«Այս պահից սկսած՝ եթե մենք այլ գործողություն կիրառենք ԻՊ դեմ, դա արդեն այլ օպերացիա կլինի»,–ասել է Յըլդըրըմը։

«Եփրատի վահան» գործողությունը մեկնարկել էր անցած տարվա օգոստոսին։ Նշվում էր, որ հիմնական նպատակն ահաբեկիչների ոչնչացումն է թուրք–սիրիական սահմանին, սակայն թուրք զինվորականների գործողությունների արդյունքում նաև սահմանափակվել է քուրդ աշխարհազորայինների առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում, որոնք պայքարում էին ԻԼԻՊ–ի դեմ։ Դամասկոսն Անկարայի գործողությունները գնահատել էր որպես ագրեսիայի ակտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը