Կարծիք

30.03.2017 09:44


Բաղրամյան 26-ի համար իսկական քաղակտիվիստը վահանմարտիրոսյաններն են

Բաղրամյան 26-ի համար իսկական քաղակտիվիստը վահանմարտիրոսյաններն են

Քաղաքացիական հասարակություն ձևավորելու կարևորության մասին որքա՜ն ճառեր է ասել Սերժ Սարգսյանը:
Բայց ահա՛, բավական էր, որ Դանիել Իոաննիսյանը բացահայտեր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակների կազմման խայտառակ «գործընթացը», Դանիելի վրա ոստիկանության աղբյուրներից կեղտաջուր է լցվում:
Ստոր մեթոդներով մարդուն փորձում են «խեղճացնել»:
Բաղրամյան 26-ի համար իսկական քաղակտիվիստը վահանմարտիրոսյանների նմաններն են, որոնք հայտնվում են Բաքվում և «խաղաղասիրական» պոչ են խաղացնում...
Իսկ ահա՛ Դանիելն իրենց ուզած հասարակական գործիչը չէ, և նրա դեմ կարող են նողկալի նյութ տպել:
Իմացե՛ք, իշխող ուժը, վերարտադրվելու դեպքում, հերթով բոլոր ակտիվ քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիքներն է փռելու «պարանին»...
Թո՛ւ...Այսքան էլ գարշելի կլինեն, որ սրանք են...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը