Կարծիք

29.03.2017 21:50


Կարեն Կարապետյանն իրեն պատիվ չի համարել մեկ ծաղիկ դնել հերոսի կիսանդրու առջև (ֆոտոշարք)

Կարեն Կարապետյանն իրեն պատիվ չի համարել մեկ ծաղիկ դնել հերոսի կիսանդրու առջև (ֆոտոշարք)

Այսօր Կարեն Կարապետյանը արցախյան պատերազմի հերոս Սամվել Վարդանյանի կիսանդրու առջև նախընտրական հանդիպում է ունեցել բյուրեղավանցիների հետ: Որպես «Հայաստանի հանրապետական կուսակցության» առաջնորդ տիտրավորված Կարեն Կարապետյանը իրեն պատիվ չի համարել մեկ ծաղիկ դնել հերոսի կիսանդրու առջև, ում անվան դպրոցի դիմաց ելույթ է ունեցել: Այս է «Հայաստանի հանրապետական կուսակցության» իրական դեմքը, տրորել անցյալը՝ սեփական շահին երկրորդելով ամենը: Ահա, թե ինչու չեմ ուզում ապրել հանրապետական Հայաստանում:

Ես ուզում եմ ապրել Հայաստանի Հանրապետությունում: Ի հեճուկս Կարեն Կարապետյանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը Բյուրեղավանում դաշինքի նաընտրական հանդիպումը ավարտելուց հետո խոնարհվեց հերոս հրամանատարին՝ ծաղիկներ իջեցնելով կիսանդրու առջև:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը