Կարծիք

29.03.2017 17:50


Տեր-Պետրոսյանն ապացուցեց, թե ինչքան հեռու է հայ մարդու կերպարից

Տեր-Պետրոսյանն ապացուցեց, թե ինչքան հեռու է հայ մարդու կերպարից

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ապացուցեց, թե ինքն ինչքան հեռու է հայ մարդու կերպարից, առհասարակ, մարդկային կերպարից։ Ուրեմն երեկ, Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում պաշտպանելով ՀՀԿ ղեկավարին, ասաց, թե անցած տարի՝ ապրիլին, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ «ոմանք» երազում էին, որ Ադրբեջանը հասնի հաջողության, և այդ «ոմանք» Սերժի տապալման արդյումքում գան իշխանության։

Չգիտեմ՝ առողջ մարդու մտքով ինչպե՞ս կարող է նման բան անցնել։ Չնայած, ինքը երբեք մարտի դաշտում չի եղել, չգիտի՝ զինվորն ինչ է, մարդկային կյանքն ինչ է, մարտի դաշտում հաջողության հասնելն ու պարտություն կրելն ինչ են։ Նրա համար դրանք եղել են տառեր ու թվեր զեկուցագրերի վրա, դրա համար էլ հիմա ազատորեն, առանց կաշկանդվելու այդպիսի բան է ասում։ Ասում է, որովհետև իր համար դա նորմալ է. հնարավորության դեպքում ինքը հենց այդպես էլ կաներ։

Ի վերջո, հենց Լևոնն է երազում, որ մի բան լինի, Ադրբեջանը Ղարաբաղը գրավի, ինքն էլ «ճիշտ» դուրս գա․․․այդ ժամանակ միայն բոլորիս հանգիստ կթողի։ Այնպես որ, թող «պետական մտածողության» տակ իր համագործակցությունը Սերժի հետ չթաքցնի։

Ու մի բան էլ․ որ այսօր ամեն պատի տակ գոռում են, թե բա՝ Ղարաբաղը չհանձնենք, չենք կարող զարգանալ։ Բա իրենց կողմից այդքան ատելի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ո՞նց էր, որ համ զարգանում էինք, համ էլ Ղարաբաղը հանձնելու մասին խոսելն անգամ ամոթ էր։ Ես Ռոբերտ Քոչարյանի քարոզը չեմ անում, բայց ինքը կարողանում էր համատեղել, այսինքն՝ դա հնարավոր է։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտի՝ ոնց, թող չկարծի, թե ինքն ամենախելացին է, և ուրիշներն էլ նրա նման սահմանափակ մտածողություն ունեն։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը