Կարծիք

29.03.2017 16:13


Այսպիսին պետք է լինի քաղաքական ուժը՝ կառուցողական, կոռեկտ, դիպուկ

Այսպիսին պետք է լինի քաղաքական ուժը՝ կառուցողական, կոռեկտ, դիպուկ

Երեկվա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ամփոփիչ հանրահավաքին օնլայն հետևում էի, ու ասեմ՝ ապշած եմ և հաճելիորեն զարմացած: Դաշինքը մի քանի ամիս է, ինչ գոյություն ունի, բայց այդ կարճ ժամանակահատվածում արդեն ձեռք է բերել մեծ թվով համակիրներ և ըտրազանգված: Ապշած եմ, քանի որ կարճ ժամանակահատվածում, անցնելով բոլոր փորձությունները, որոնք այս իշխանություններն են ստեղծում, դուրս գալով ամեն տեսակի «թակարդներից», դիմակայելով լրատվական դաշտի լուտանքներին, կալանավորումներին ու սպառնալիքներին, դաշինքի անդամները հպարտ, գլուխները բարձր եկան Ազատության հրապարակ և, փաստորեն, կարողացան հասնել մի իրավիճակի, որի մասին կերազեր ցանկացած կուսակցություն կամ դաշինք, որոնք այսօր գոյություն ունեն:

ՕՐՕ դաշինքը կարողացավ իմ և շատերի մեջ կոտրել այն կարծրատիպը, որ իշխանությունից դուրս եկած քաղաքական գործիչն անկեղծ է իր մղումների ու գործունեության մեջ: Եվ ես չեմ ուզում, որ Հանրապետականը՝ հաձինս Սերժ Սարգսյանի, այս մեծ ձեռբերումը՝ հավատը, որ ինչ-որ բան փոխվելու է, կոտրի, փչացնի: Ես չեմ ուզում այլևս տեսնել կուսակցությունների նահանջ, անձնական շահերն առաջ տանելու փորձեր: Ես ուզում եմ՝ մնացած բոլոր ոչ իշխանական ուժերը երեկվա ՕՐՕ-ի հանրահավաքի պես ուժեղ ու անկոտրում լինեն, կոռեկտ, կառուցողական, կազմակերպված, բովանդակային և, միևնույն ժամանակ, խիստ, պահանջատեր: Այսպիսին պետք է լինի քաղաքական ուժը՝ կառուցողական, կոռեկտ, դիպուկ: Հալալ է այս դաշինքնի:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը