Մեկնաբանություն

29.03.2017 16:10


Բ26–ում խճճվել են Սամվել Բաբայանի հարցում

Բ26–ում խճճվել են Սամվել Բաբայանի հարցում

«Իգլայի» գործը Սամվել Բաբայանի դեմ սարքելուց առաջ և հետո Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող մամուլը տեղեկատվական օպերացիաներ էր իրականացնում ու շարունակում է նույնն անել։

Բաբայանին բերման ենթարկելուց անմիջապես հետո տարածեցին, թե, իբր, «Իգլան» բերվել էր Սերժ Սարգսյանի իքնանթիռը խոցելու համար։ Հետո գրեցին, որ «Իգլան» ոչ թե ՀՀԿ ղեկավարի ինքնաթիռի, այլ ուղղաթիռի համար էր նախատեսված։

Պարզելով, որ «Իգլայի» սարքած գործով Սամվել Բաբայանին Բ26–ը ոչ թե վարկաբեկում է, այլ նրա վարկանիշը կտրուկ բարձրացնում («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի երեկվա բազմահազարանոց հավաքը, Բաբայանին աջակցող պաստառներն ու մեր քաղաքացիների տրամադրվածությունը հուշեցին «վերևներին», որ ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավարին շինծու մեղադրանքով վարկաբեկելու օպերացիան ամբողջությամբ տապալվել է), փոխեցին սցենարն ու հիմա էլ տարածում են, թե բա՝ «Իգլան» ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար էր բերվել (իշխանությունները, հավանաբար, կարծում են, որ Ղուկասյանի ֆիգուրը շրջանառության մեջ դնելով՝ հանրային կարծիքը Բաբայանի մասով կարող են փոխել, քանզի այդ բլեֆը, ըստ իրենց, կարող է ճշմարտանման թվալ, ու Սարգսյանի փոխարեն այլ մարդու անունը կարող է փոխել մարդկանց վերաբերմունքը Բաբայանի հանդեպ)։ Բ26–ում, սակայն, դեռ չեն հորինել, թե ինչու պետք է Բաբայանը Ղուկասյանի ուղղաթիռը կամ ինքնաթիռը խոցեր (հատկապես որ Բաբայանը Ղուկասյանի հետ իր հարաբերությունները վաղուց է հստակեցրել), և ինչպես պետք է խոցեր, եթե Ղուկասյանը անձնական ուղղաթիռ կամ ինքնաթիռ չունի։

Սպասենք Բ26–ի նոր հեքիաթներին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը