Տեր-Պետրոսյանը հանրաքվեի է դնում իր՝ տասնամյակներ շարունակ չփոփոխված տեսակետը
Թուրքը լավ խոսք ունի՝ «հետույքի սև կամ սպիտակ լինելը ջուրն անցնելուց կերևա»: Հիմա՝ մի քանի օր անց կայանալիք ընտրությունից հետո, հստակորեն պարզ կլինի, թե ձայնի իրավունք ունեցող քանի հայաստանցի է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ իս՝ ամենալավատեսական սցենարի դեպքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դժվարությամբ կհաղթահարի յոթ տոկոսի շեմը, ավելի իրատեսականի դեպքում՝ ընդհանրապես չի անցնի խորհրդարան: Որքան էլ պարադոքսալ թվա, բայց առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ շարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար, չեմ կարծում, որ դրական կլինեն: Իսկ դա փաստացիորեն նշանակում է, որ արդեն մեկ անգամ նույն տեսակետների համար խաղաղ հեղաշրջմամբ հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շանս կստանա հեռանալու նաև ժողովրդի քվեով:
Տեր-Պետրոսյանը հանրաքվեի է դնում իր՝ տասնամյակներ շարունակ չփոփոխված տեսակետը
Թուրքը լավ խոսք ունի՝ «հետույքի սև կամ սպիտակ լինելը ջուրն անցնելուց կերևա»: Հիմա՝ մի քանի օր անց կայանալիք ընտրությունից հետո, հստակորեն պարզ կլինի, թե ձայնի իրավունք ունեցող քանի հայաստանցի է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ իս՝ ամենալավատեսական սցենարի դեպքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դժվարությամբ կհաղթահարի յոթ տոկոսի շեմը, ավելի իրատեսականի դեպքում՝ ընդհանրապես չի անցնի խորհրդարան:
Որքան էլ պարադոքսալ թվա, բայց առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ շարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար, չեմ կարծում, որ դրական կլինեն: Իսկ դա փաստացիորեն նշանակում է, որ արդեն մեկ անգամ նույն տեսակետների համար խաղաղ հեղաշրջմամբ հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շանս կստանա հեռանալու նաև ժողովրդի քվեով:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից