Վատ բան ասեմ. Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով
Վատ բան ասեմ. Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով: Եթե այն լուծվի, ապա Հայաստանը «Միջազգային հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն: «Միջազգային հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն են հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանն իրենից ինչ-որ բան ներկայացնում: Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով: Ավելի վատ բան ասեմ. 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը՝ արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար: Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում: Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածը: Քարտեզին պետք է ուշադիր նայել:
Վատ բան ասեմ. Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով
Վատ բան ասեմ. Հայաստանն իր գոյությունը պահպանում է Արցախի չլուծված խնդրի պատճառով: Եթե այն լուծվի, ապա Հայաստանը «Միջազգային հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:
«Միջազգային հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն են հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանն իրենից ինչ-որ բան ներկայացնում:
Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով:
Ավելի վատ բան ասեմ. 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը՝ արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:
Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:
Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածը: Քարտեզին պետք է ուշադիր նայել:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից