Կարծիք

29.03.2017 15:45


1992-ին Տեր-Պետրոսյանը խնդրում էր, որ Ղարաբաղը որպես ինքնավար մարզ լինի Ադրբեջանի կազմում

1992-ին Տեր-Պետրոսյանը խնդրում էր, որ Ղարաբաղը որպես ինքնավար մարզ լինի Ադրբեջանի կազմում

Հիմա՝ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին¸ որտեղ նա պետպատվերի շրջանակներում քննադատում էր ՕՐՕ դաշինքին և Վարդան Օսկանյանին մադրիդյան սկզբունքների համար: Իհարկե¸ մադրիդյան սկզբունքները մեր երազանքի փաստաթուղթը չեն¸ սակայն մադրիդյան սկզբունքներում առաջին անգամ հստակորեն ֆիքսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և միջազգային հանրությունը¸ ի հեճուկս 1900-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունների¸ թե միջազգային հանրությունը երբեք չի համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Զարմանալին, սակայն, Տեր-Պետրոսյանի խոսքերում նաև այն էր¸ որ նա¸ մեղադրելով Օսկանյանին 7 շրջանների շուրջ բանակցությունների համար¸ շատ սահուն կերպով շրջանցեց այն հարցը¸ որ 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես խնդրում էր¸ որ հարցը շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում¸ իսկ Ղարաբաղն էլ ինքնավար հանրապետության կարգավիճակով ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Իմիջիայլոց¸ 2009 թվական դեկտեմբերին Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այն¸ որ 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդայի» էջերում Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմ: Բայց¸ իհարկե, այս ամենի մասին Լևոնն իր հարցազրույցում չխոսեց¸ բայց անմոռաց տրվեց Սերժի ու ՀՀԿ-ի ծրագրի գովեստին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը