Թուրքիայի վարչապետը վստահեցրել է, որ Թուրքիային «գեղեցիկ օրեր են սպասվում»
Եթե Թուրքիան անցնի կառավարման նախագահական համակարգի, երկրի տնտեսությունը զգալի աճ կգրանցի։ «Անադոլուի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ժողովրդին կոչ անելով «հանուն լավ ապագայի» քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին:
«Այդ գործն ավարտելուց հետո Թուրքիային գեղեցիկ օրեր են սպասվում, եթե դա մեզ հաջողվի, մեր տնտեսությունն ավելի կզարգանա», - նշել է թուրք գործիչը։
Հիշեցնենք՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն նախատեսված է ապրիլի 16-ին։

7or.am