Քաղաքական

29.03.2017 14:05


Քվեաթերթիկը վավեր է, երբ... (պարզաբանում)

Քվեաթերթիկը վավեր է, երբ... (պարզաբանում)

Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ձեզ կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ: Որպեսզի Ձեր ընտրությունը անվավեր չհամարվի, քվեաթերթիկի հետ չպետք է վարվել հետևյալ կերպ:

  • Քվեաթերթիկի այն երեսին, որտեղ գրված է կուսակցության (դաշինքի) անունը, որևէ նշում պետք է չլինի:

  • Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը:
    • «✓» նշանը պետք է վանդակից դուրս եկած չլինի և չդիպչի վերևի թեկնածուի վանդակին:
    • Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է:
    • Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու:
    • Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ:
    • Նյութի աղբյուրը՝ parliamentelections2017.wordpress.com

Այս խորագրի վերջին նյութերը