Քաղաքական

29.03.2017 13:36


Ազատ Արշակյան. «Մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին»

Ազատ Արշակյան. «Մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին»

Մարտի 29–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը հայտարարել է, որ ՕՐՕ-ն արեց ամեն ինչ` քարոզարշավի հավուր պատշաճի անցկացման համար:

–«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն անցկացնում է ավանդական քարոզարշավ։ Հանրապետական կուսակությունն էլ իր հերթին նույնպես «ավանդական» քարոզարշավ անցկացրեց, ինչի վառ ապացույցն էր Ջրառատում ՕՐՕ-ի համակիրների վրա զենք բարձրացնելը։ Իր ռեսուրսներն օգտագործելով` իշխանությունն ինքն էլ կարողացավ անել հնարավոր ամեն ինչ` մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին, մեզ հոսանք չէին տալիս քարոզարշավ անցկացնելու համար։ Մեր ճանապարհները փակել են, մենք սուր քննադատությունների, քրեական հետապնդումների ենք ենթարկվել, ձերբակալվել,- նշել է Ազատ Արշակյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ արյուն թափելը Հանրապետական կուսակցության բրենդներից մեկն է, առանց որի նա գոյատևել չի կարող:

Ըստ Ազատ Արշակյանի՝ չնայած համակիրների նկատմամբ բռնություններին ու ճնշումներին` ՕՐՕ դաշինքի անդամները չեն ընկճվել, չեն վախեցել ու հիասթափվել, իշխանությանն իրենց ձեռագրով չեն պատասխանել, ընտրապայքարի դուրս եկած մյուս քաղաքական ուժերի հետ էլ չեն թշնամացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը