Ընտրություն արժանապատիվ կյանքի և ստորաքարշ գոյության միջև
Վերջերս մեկն ասաց, որ «ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նույն քաղաքական կշիռն ու կարևորությունն ունեն, ինչ անցյալ դարի 90-ականների սկզբին տեղի ունեցած ՀՀ անկախության հանրաքվեն»: Հիրավի, ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու իրական անկախության և օտարի կամքից կախված մեր այօրվա «մանր խանութպան»-ի կարգավիճակի միջև: Մենք ընտրություն ենք կատարելու ազատ ապրելու ու արարելու և սեփական իշխանության կողմից ստրկացված լինելու միջև: Ընտրություն՝ արժանապատիվ կյանքի և ստորաքարշ գոյության միջև.....
Թվում է՝ շատերի համար ընտրությունը պետք է հստակ լինի: Բայց ցավալին այն է, որ մեր ժողովրդի մի զգալի հատված չի կարողանում հստակ վերլուծել թե ո՞ր ուժն է իրենց զրկել իրապես անկախ ու ազատ ապրելու իրավունքից, ովքե՞ր են իրենց հասցրել այսօրվա մուրացիկ հոգեվիճակին, որը միշտ բացառություն է եղել ու մերժվել է մեր ժողովրդի կողմից: Շատ փորձություններ է անցել հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում, ապրել վերելքներ ու անկումներ, հարուստ ու աղքատ ժամանակներ: Սակայն երբեք, անգամ ցեղասպանությունից հետո, հայը ՄՈՒՐԱՑԿԱՆ չի դարձել, հաց ու դրամ չի մուրացել....... Ինձ համար սա է այն անհանդուրժելի և ամենավտանգավոր գիծը, որ հատել են Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ ոչ միայն սպառելով պատերազմի մեջ գտնվող մեր պետականության քաղաքական ու տնտեսական ներուժը, այլև նպաստելով երկրում ծանր բարոյահոգեբանական վիճակի ստեղծմանը, խեղել են մեր ժողովրդի երբեմնի առաքինի նկարագիրը: Եվ սա է ամենամեծ հանցագործությունը սեփական ժողովրդի հանդեպ: Արդեն սթափվելու ժամանակն էլ է անցել, հիմա Հայոց պետականությունն ու Հայ մարդուն վերջնականապես կործանումից փրկելու ժամանակն է: Ապրիլի 2-ը՝ ՓՐԿԵԼՈՒ ԵՎ ՓՐԿՎԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է : Ճի՛շտ օգտագործեք այն:
Ընտրություն արժանապատիվ կյանքի և ստորաքարշ գոյության միջև
Վերջերս մեկն ասաց, որ «ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նույն քաղաքական կշիռն ու կարևորությունն ունեն, ինչ անցյալ դարի 90-ականների սկզբին տեղի ունեցած ՀՀ անկախության հանրաքվեն»: Հիրավի, ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու իրական անկախության և օտարի կամքից կախված մեր այօրվա «մանր խանութպան»-ի կարգավիճակի միջև: Մենք ընտրություն ենք կատարելու ազատ ապրելու ու արարելու և սեփական իշխանության կողմից ստրկացված լինելու միջև: Ընտրություն՝ արժանապատիվ կյանքի և ստորաքարշ գոյության միջև.....
Թվում է՝ շատերի համար ընտրությունը պետք է հստակ լինի: Բայց ցավալին այն է, որ մեր ժողովրդի մի զգալի հատված չի կարողանում հստակ վերլուծել թե ո՞ր ուժն է իրենց զրկել իրապես անկախ ու ազատ ապրելու իրավունքից, ովքե՞ր են իրենց հասցրել այսօրվա մուրացիկ հոգեվիճակին, որը միշտ բացառություն է եղել ու մերժվել է մեր ժողովրդի կողմից: Շատ փորձություններ է անցել հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում, ապրել վերելքներ ու անկումներ, հարուստ ու աղքատ ժամանակներ: Սակայն երբեք, անգամ ցեղասպանությունից հետո, հայը ՄՈՒՐԱՑԿԱՆ չի դարձել, հաց ու դրամ չի մուրացել.......
Ինձ համար սա է այն անհանդուրժելի և ամենավտանգավոր գիծը, որ հատել են Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ ոչ միայն սպառելով պատերազմի մեջ գտնվող մեր պետականության քաղաքական ու տնտեսական ներուժը, այլև նպաստելով երկրում ծանր բարոյահոգեբանական վիճակի ստեղծմանը, խեղել են մեր ժողովրդի երբեմնի առաքինի նկարագիրը: Եվ սա է ամենամեծ հանցագործությունը սեփական ժողովրդի հանդեպ:
Արդեն սթափվելու ժամանակն էլ է անցել, հիմա Հայոց պետականությունն ու Հայ մարդուն վերջնականապես կործանումից փրկելու ժամանակն է: Ապրիլի 2-ը՝ ՓՐԿԵԼՈՒ ԵՎ ՓՐԿՎԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է : Ճի՛շտ օգտագործեք այն:
Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից