Գիտնականներն առաջին անգամ օգնել են կաթվածահար մարդուն շարժվել մտքերի ուժով
ԱՄՆ–ից գիտնականների մի խումբ կարողացել է գլխից ներքև կաթվածահար տղամարդուն վերադարձնել վերահսկողություն ձեռքի նկատմամբ՝ տալով նրան հնարավորություն կառավարել շարժումները բառացիորեն մտքերի ուժով։ Իրենց հայտնագործության մասին մասնագետները պատմել են «The Lancet» ամսագրին։
Փորձարկվողը 56–ամյա Բիլ Քոչևարն էր, ով տառապում էր բոլոր վերջույթների կաթվածով դժբախտ պատահարի պատճառով։ Քոչևարի գլխուղեղի կեղևի շարժիչային շրջանում հետազոտողները փոխպատվաստել են 96–ալիքանոց էլեկտրոդների զանգված՝ ամեն մեկը մեկ հաբի չափի։ Նրանք ձայնագրում են ուղեղի ազդակները, երբ Քոչևարը ներկայացնում է, թե ինչպես է շարժում ձեռքով, և փոխանցում են համակարգչային ինտերֆեյս, որը կոդավորում է դրանք և ակտիվացնում խթանման համակարգը՝ տեղադրված տղամարդու նախաբազկին։
Պատվաստումից առաջ Քոչևարը ստիպված էր բազմազան մարզումների միջով անցնել։ Նա կաթվածահար է եղել 8 տարի, և այդ ընթացքում մկանները քայքայվել էին։ Չնայած նրան, որ շարժումները բավականին դանդաղ են՝ Քոչևարն իմպլանտների օգնությամբ կարողանում է ջուր խմել բաժակից և ուտել։

7or.am