Աշխարհ

29.03.2017 11:50


Նիգերիայում մենինգիտի բռնկման հետևանքով 140 մարդ է մահացել

Նիգերիայում մենինգիտի բռնկման հետևանքով 140 մարդ է մահացել

Նիգերիայում մենինգիտի բռնկման հետեւանքով 140 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ երկրի իշխանություններին հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում վեց նահանգում հազար հիվանդ է բացահայտվել:

Մասնագետները չեն բացառում, որ Նիգերիայում շտամ է տարածվում, որի դեմ տեղի Առողջապահության նախարարության ունեցած պատվաստանյութերն անզոր են:

Հիվանդության ներկայիս բռնկումը բացատրում են գիշերային ցրտերով, չոր և քամոտ եղանակով: Իրադրությունը բարդանում է երկրի կրոնական ավանդույթների, գերբնակեցման և վատ սանիտարական իրավիճակի պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը