Աշխարհ

29.03.2017 11:40


Շոտլանդիայում անկախության հանրաքվե կանցկացվի

Շոտլանդիայում անկախության հանրաքվե կանցկացվի

Շոտլանդիայի խորհրդարանը Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով նոր հանրաքվե անցկացնելու մասին որոշում է կայացրել:

Հանրաքվեն տեղի կունենա 2018 կամ 2019 թվականին, երբ հայտնի լինեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու պայմանները։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:

Աղբյուրը հիշեցնում է՝ անկախության առաջին հանրաքվեն Շոտլանդիայում կայացել էր 2014թ. սեպտեմբերին: Շոտլանդացիների 55 տոկոսը դեմ էր արտահայտվել անկախացմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը