Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարը հավելյալ ուժեր է խնդրել «ռազմատենչ» ՌԴ-ին հակազդելու համար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտտին հավելյալ ուժեր է խնդրել «ավելի ու ավելի ռազմատենչ դարձող Ռուսաստանին» հակազդելու համար, որը Սիրիան և Ուկրաինան օգտագործում է որպես փորձնական զորակայան իր նորագույն սպառազինության համար։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։
Ներկայացուցիչների պալատի կոմիտեին Սկապարոտտինհայտնել է, որ ամերիկացի զինվորականներն ամենալավն են աշխարհում, և կարող են զսպել Ռուսաստանին։ Սկապարոտտիի խոսքով՝ Ռուսաստանը գործընկերոջից վերածվել է հակառակորդի՝ ձգտելով վերադարձնել իր դիրքերն աշխարհում։
«Մեզ պետք է ավելի հզոր ուժ, կարծում եմ՝ ցամաքային բաղադրիչով….օրինակ՝ զրահատանկային ստորաբաժանում»,-հավելել է նա։
Ներկայումս մոտ 60 հազ զինծառայող է տեղակայված Եվրոպայում։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարը հավելյալ ուժեր է խնդրել «ռազմատենչ» ՌԴ-ին հակազդելու համար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտտին հավելյալ ուժեր է խնդրել «ավելի ու ավելի ռազմատենչ դարձող Ռուսաստանին» հակազդելու համար, որը Սիրիան և Ուկրաինան օգտագործում է որպես փորձնական զորակայան իր նորագույն սպառազինության համար։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։
Ներկայացուցիչների պալատի կոմիտեին Սկապարոտտին հայտնել է, որ ամերիկացի զինվորականներն ամենալավն են աշխարհում, և կարող են զսպել Ռուսաստանին։ Սկապարոտտիի խոսքով՝ Ռուսաստանը գործընկերոջից վերածվել է հակառակորդի՝ ձգտելով վերադարձնել իր դիրքերն աշխարհում։

7or.am