Կոչ եմ անում ապրիլի 2-ին կայացնել ճիշտ ընտրություն
Հարգելի՛ հայրենակիցներ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջարկած նախընտրական ծրագրն արտահայտում է ձեր շահերը, և այն պայքարելու է ձեր ու ձեր երեխաների ապագայի համար: Հանուն մեր պետության հզորացման՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությանը կատարեք ճիշտ ընտրություն: Մենք առաջարկում ենք արմատական բարեփոխումներ, արդար դատաիրավական համակարգ, ժամանակակից ինովացիոն հզոր տնտեսություն, փոքր ու միջին բիզնեսի, արդյունաբերության, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտների զարգացում, որոնք կնպաստեն մեր ազգի կենսամակարդակի աճին:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներառված ու առաջարկված տնտեսական ծրագրերում հատուկ պատկերված է տնտեսական քաղաքականությունը և անելիքները մոտ ապագայում: Մեր ծրագրերում հիմքը դրվում է արտադրանքի սպառման և արտահանման ոլորտները խթանելու վրա, որը իրագործելու համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, իսկ հարկային դաշտում և մաքսատանը պետք է ընդունելի լինի դրամավարկային քաղաքականությունը: Հայաստանի Հնարապտությունում արտադրված ապրանքները պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան որակով ու գնային քաղաքականությամբ: Այս ամենը կնպաստի, որպեսզի մեր ապրանքը սպառվի այլ երկրներում՝ մեծ հեղինակություն բերելով մեր պետությանն ու տնտեսությանը: Իրավական դաշտի բարելավման արդյունքում կունենանք օտարերկրյա և տեղական սպառողնրի թվաքանակի աճ:
Մենք սփյուռքում ունենք 8 մլն հայ, որը հզոր ֆինանսական կապիտալ է: Նրանց պետք է վերադարձնել հայրենիք, որպեսզի ստեղծեն ժամանակակից տեխնոլոգիայով հարուստ ձեռնարկություններ: Դրա համար «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կստեղծի բարենպաստ պայմաններ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:
Կոչ եմ անում ապրիլի 2-ին կայացնել ճիշտ ընտրություն՝ հանուն հայրենիքի ապագայի և հաղթանակի:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից Արարատի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Վադիմ Մանասյան