Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի՝ քարոզարշավն ամբողջացնող-ամփոփող հանրահավաքն ու երթն ապացուցեցին, որ դաշինքը կարող է ցանկացած էքստրեմալ իրավիճակից դուրս գալ և արժանապատիվ ներկայանալ հանրությանը, ընտրողներին:
Ողջ քարոզարշավի ընթացքում իշխանությունն ամեն ջանք գործադրեց դաշինքի ընտրարշավը տապալելու, կազմակերպչական աշխատանքները կազմալուծելու համար, սակայն այդպես էլ հաջողության չհասավ: Ապացույցն ամփոփիչ հանրահավաքն ու երթն էին, որոնք սպասվածից տպավորիչ էին թե՛ կազմակերպվածության մակարդակով, թե՛ մասնակիցների հսկայական քանակով և թե՛ բովանդակային առումով:
Այն գարշելի մեթոդները, որոնք իշխանությունը կիրառեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, նրա համակիրների, շտաբների դեմ, ընտրապայքարի մասնակից ցանկացած ուժ անմիջապես կուչ կգար, կընկրկեր և հետ կքաշվեր: Սակայն այս դաշինքն իր դեմ իշխանության կողմից ձեռնարկած հերթական սադրանքից, ահաբեկումից, զինված հարձակումից հետո ավելի ուժեղացած էր շարունակում ընտրարշավը: Եվ ընտրողների շրջանում իրապես համակրանք ու վստահություն ձեռք բերածի, ուժեղի կեցվածքով էլ ներկայացավ ամփոփիչ հանրահավաքին:
Հրապարակում դաշինքի համակիր և գաղափարակից Սամվել Բաբայանի լուսանկարներն էին, որին շինծու մեղադրանքի հիման վրա երկու ամսով կալանավորել են: Եվ դաշինքի երթը նաև բողոքի ակցիա էր՝ ի պաշտպանություն Արցախի հերոսի: Իսկ հանրահավաքի և երթի հազարավոր մասնակիցների ներկայությունը կրկին հաստատեց միջազգային անկախ փորձագետների հետազոտության արդյունքները, ըստ որի՝ այս դաշինքը ծանրակշիռ ընտրազանգված ունի:
Ուշագրավն այն է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն, ի տարբերություն, ընտրապայքարի մասնակից մնացյալ ուժերի և դաշինքների, ողջ քարոզարշավի ընթացքում պահպանեց կոռեկտությունը, չտրվեց մրցակից ուժերին քարկոծելու-վատաբանելու-նշավակելու անմիտ գայթակղությանը: Եթե այլոք հիմնականում զբաղված էին միմյանց ուղղությամբ քարեր նետելու, հրապարակավ միմյանց խարազանելու գործով (խնայելով իշխող ուժին), ապա ՕՐՕ դաշինքը երբեք չիջավ այդ մակարդակին: Նրա թիրախն ի սկզբանե եղավ ու մնաց գործող իշխանությունը և վերջինիս խայտառակ գործունեությունը, որին դաշինքի ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականները միանգամայն օբյեկտիվ էին, ճշգրիտ և փաստարկված: Ավելորդ աղմկարարությունը, հայհոյանքն ու սպառնալիքի լեզվով խոսելը դաշինքի ոճը չէ: Ճշմարիտ, հիմնավորված, կոնկրետ փաստերով երկրում տիրող իրավիճակի ներկայացումը շատ ավելի ազդեցիկ է:
Գործող իշխանությունը, մեղմ ասած, ձախողել ու տապալել է ամեն ինչ, և «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց ծրագրային 12 կետերը, բացատրում էին, որ հնարավոր է երկրում հասնել արդարության, օրինականության հաստատման, հնարավոր է վերացնել քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Միայն այդ դեպքում է հնարավոր երկիրը դուրս բերել զարգացման ուղի:
Անշուշտ, դաշինքի համար կարևորագույն հարցն անվտանգության ապահովման խնդիրն է, արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու, ներքին ու արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքելու հարցերը: Դաշինքի սոցիալական, տնտեսական փաթեթներն էլ բավական իրատեսական են, որոնցում հստակ ու հասցեական դրույթներ կան՝ տարբեր խավերի համար կեսնական խնդիրների լուծման ուղղությամբ: Կամք է պետք, ցանկություն և ջանքերի գործադրում այդ ամենը կարճ ժամանակում լուծելու համար: Մի բան, որ իշխանությունը անտեսել է:
«Մենք այսօր պետք է ասենք՝ հերի՛ք է անարդարությանը, հերի՛ք է արատավոր երևույթներին: Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, նորմալ ենթակառույցներ, չեն օգտվում տարածաշրջանային նախագծերից, բնական լուրջ ռեսուրսներ չունեն, այսպիսի իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ, և մենք պատրաստ ենք մեր թիմով, ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին, վճռական քայլերով գնալ դեպի առաջընթաց, ստեղծել վստահության մթնոլորտը»,- հանրահավաքային իր ելույթում դիմելով ժողովրդին, մասնավորապես, հայտարարեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
Հուսանք՝ ապրիլի 2-ին ժողովուրդն իր քվեարկությամբ ցույց կտա, որ իսկապես հերի՛ք է, այլևս չի ցանկանում Հանրապետականի լծի տակ շարունակել իր ողորմելի գոյությունը քարշ տալ:
Ուժեղի կեցվածքով ամփոփիչ հանրահավաք

Կիմա Եղիազարյան