ԿԸՀ-ն մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը, որով պահանջվել էր ՀՀԿ–ի գրանցումը ուժը կորցրած ճանաչել:
ՕՐՕ դաշինքը պահանջել էր ՀՀԿ-ի գրանցումը ճանաչել անվավեր՝ հիմնվելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հեռախոսային ձայնագրությունների վրա, որոնք վկայում են՝ դպրոցների ու մանկապարտեզների 114 տնօրեններ իշխող կուսակցության համար ընտրողներ են ցուցակագրել։ Ընդդիմադիր դաշինքը եզրակացրել էր, որ իշխող քաղաքական ուժը «ակնհայտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը»:
«Հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումին կից ներկայացված ձայնասկավառակը, պարզել է, որ դրանք կատարվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրություն իրականացնող անձինք հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից: Ձայնասկավառակում առկա ձայնագրությունների ուսումնասիրմամբ պարզվում է, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների մի մասը ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլում իրականացվող կազմակերպչական որոշակի աշխատանքներում, որի շրջանակներում կազմել և ներկայացրել են կուսակցության համախոհների և կուսակցության օգտին քվեարկելու տրամադրված անձանց ցուցակներ: Այդ ցուցակների կազմումը ինքնին Ընտրական օրենսգրքի իմաստով չի հանդիսանում նախընտրական քարոզչություն,-ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը,–Դատարան դիմելու համար միայն խախտման մասին հաղորդումը բավարար չէ: Այն պետք է ունենա այնպիսի որակական հատկանիշներ, ինչպիսիք են շարունակականությունը կամ հետևանքների վերացման անհնարինությունը և դրանց էական ազդեցությունը ընտրությունների վրա: Միայն այսպիսի համակցության պարագայում է, որ Հանձնաժողովն իրավասու է դիմել դատարան, իսկ նման համակցությունը հավաստող ապացույցներ վարչական վարույթի քննման ընթացքում ձեռք չբերվեցին»:

7or.am