Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել
Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյեկոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել:
Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։ Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այնտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:
«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ՝ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը:
Սելահիյեի համայնքապետ Դերյա Բոզթուրքը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել:
«1900-ականների սկզբումՍամսունում ապրել են հայեր, հույներ ու մահմեդականներ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: «30 Ağustos İmam-Hatip» դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան են եղել: Պատրաստվող նախագծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը:
Աղբյուրը հիշեցնում է՝ նախքան Հայոց ցեղասպանությունը Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում:
Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել
Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել:
Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։ Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այնտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:
«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ՝ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը:
Սելահիյեի համայնքապետ Դերյա Բոզթուրքը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել:
«1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մահմեդականներ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: «30 Ağustos İmam-Hatip» դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան են եղել: Պատրաստվող նախագծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը: