Քաղաքական

28.03.2017 16:25


Թերեզա Սարգսյան. «Մարդն ամենահզոր կապիտալն է» (տեսանյութ)

Թերեզա Սարգսյան. «Մարդն ամենահզոր կապիտալն է» (տեսանյութ)

–Ես տեսա, որ կարող եմ լսել ժողովդրին, կարող եմ օգտակար լինել իմ ազգին։ Ես անելիքներ ունեմ Ազգային ժողովում իմ ժողովրդի համար,–այս մասին մարտի 28–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թիվ 1 ընտրատարածքում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Թերեզա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կանանց մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին և նախընտրական ծրագրերի թեմային։

–Մարդն ամենամեծ, բարձր, ամենահզոր կապիտալն է, և ինձ ձայն պետք չէ, այլ պետք է մարդ՝ իր ձայնով, իր խոսքով, իր հավատքով, վճռականությամբ, սկզբունքով, ինչի շնորհիվ էլ հնարավոր է շատ բան փոխել երկրում,–ասել է Թ. Սարգսյանը։

Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց դերին և նրանց մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին՝ նա ընդգծել է, որ հայ կինը իր հետաքրքիր որակներով կարող է օգտակար լինել թե՛ իր երկրի համար, թե՛ Ազգային ժողովի, թե՛ իր ընտանիքի։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ռեժիսոր Արմեն Ավետիսյանը խոսել է ընտրակաշառքների բաժանման խնդրի մասին։

–Ժողովրդի վիճակը շատ ծանր է։ ժողովրդի հոգեբանությունն ու հոգեվիճակը բերեցին հասցրեցին նրան, որ եթե այդ ընտրակաշառքը բաժանենք 5 տարիների վրա, ապա կստացվի, որ 2 մարդն արժե մեկ տուփ լուցկի։ Սա ցավալի բան է, մեզ՝ հայերիս դա սազական չէ,–ասել է Արմեն Ավետիսյանը։

Ի լրումն այս ամենի՝ գրող, հրապարակախոս Բագրատ Ալեքյանն էլ հավելել է, որ այս տագնապալից և հուզումնալից օրերի ընթացքում տանը նստել և լռել կնշանակի դավաճանել երկիրը, հավատքը, համոզմունքները։

–Մենք պարտավոր ենք հիմա մեր ձայնը բարձրացնել, և, ի վերջո, մեր համոզմունքներն արտահայտել, ասել մեր տատանումների մասին, որոնք մեր ժողովրդի մեջ կա։ Հիմա մենք ուզում ենք գնալ մի ճանապարհով, որը կոչվում է ճշմարտություն –նկատել է նա։

Ազատամարտիկ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Խաչատուր Խաչատրյանն էլ անդրադարձել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշիքին՝ ասելով, որ այդ դաշիքնում հավաքվածները մտածում են միայն երկիրը կառուցելու, վերակառուցելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը