Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հանրահավաք է հրավիրել։
«Հերի՛ք է հանդուրժել անարդարությունը, հերի՛ք է հանդուրժել թալանը։ Ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին։ Հայ ժողովուրդն ապրիլի 2-ին ունի բացառիկ հնարավորություն՝ իր քվեով խաղաղ ճանապարհով փոխելու իշխանությունը։ Հայ ժողովուրդն ունի հնարավորություն՝ ձևավորելու ազգային համաձայնությամբ իշխանություն՝ երկիրը տանելու զարգացման ճանապարհով։ Մենք պարտք ունենք սերունդների առաջ։ Հերի՛ք է հանդուրժենք»,- ասված է դաշինքի հայտարարությունում։
–Դաշինքն իրականացնում է իր ամփոփիչ հավաքը, հավաք, որն իշխանությունն իր բոլոր ապօրինություններով փորձեց այնպես անել, որ չկայանա, բայց չստացվեց շնորհիվ ձեր աջակցության։ Ձեր աջակցությունը պետք է գալու նաև երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար,– Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին է դիմել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հիշեցնելով դաշինքի դեմ կիրառված քայլերը՝ սկսած Ջրառատի դեպքերից։
***
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը։
–Հայաստանում հարկավոր է իշխանափոխություն. Հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա,–հավելել է Ա. Մարտիրոսյանը։
***
Ազատության հրապարակ են ժամանել Գյումրիից դաշինքի համակիրները։
***
-Մարտի սկզբին մեր քաղաքական, գիտական և ռազմավարական էլիտան միացավ և ձևավորեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որին միացավ նաև Անդրիաս Ղուկասյանը՝ հավատալով դաշինքի ուժին, հավատալով դաշինքի հիմնական և հիմնարար ուղղությանը, որը վերաբերում է Արցախին, Արցախի անկախությանը, հայրենիքի, Հայաստանի համար լավագույն պայմանների ձևավորմանը, տնտեսական զարգացմանը, մեր հայրենիքի պաշտպանությանը, սահմանների անվտանգությանը, բոլորս միասին միավորվելով՝ միացրեցինք նաև Սփյուռքը, Արցախը, Հայաստանը,–հավաքվածներին է դիմել Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը։
Աշոտ Մանուչարյանը, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Ազատության հրապարակը սրբազան տեղ է, այստեղ դուք մտնում եք որպես մի ամբողջական հայ ժողովուրդ։ Այստեղ հավաքված ժողովուրդն է կառավարելու երկիրը։ Մեր ժողովուրդը կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ կա՛մ ամբողջականանում ենք որպես հայություն, կա՛մ պարտված ենք։
***
Ելույթով է հանդես եկել դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը.
–Կա՛մ մեռնում ենք, կա՛մ հաղթում. այդպիսի պայքար մենք պետք է սկսենք: Պայքա՛ր մինչև վերջ: Մենք պարտավոր ենք հաղթել: Պետք չէ կառչել կյանքի փեշից, կյանքը հարստություն չէ: Կյանքը նվեր է Աստծո կողմից, և դուք պարտավոր եք այն կիսել հասարակության, հանրության հետ: Կյանքը տրվել է, որով դուք պետք է զարդարեք ձեր երեխայի ճակատագիրը: Մենք ազատներ ենք, ավելի լավ է մեռնել ազատ, այնպիսի անուն թողնել, որ հետո սերունդները գովաբանեն:
***
Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է.
–Ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար: Ձեր քվեն գցելուց առաջ մտածեք հետևյալը՝ արդյոք հաջորդ տասնամյակների ընթացքում Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ավտորիտար, ոստիկանական, անարդար պետություն, թե՞ դրվելու է ժողովդրավարության, արդարության և իրավասության ճանապարհի վրա: Ապրիլի 2-ին դուք հստակ այլընտրանքային ընտրություն ունեք: Եթե մենք լինենք իշխանության, ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն ամենակարճ ժամանակում՝ 6 ամսվա ընթացքում, կդասվի աշխարհի առաջին 15 երկրների մեջ՝ որպես ժողովրդավարական պետություն: Մենք շատ արագ կհաստատենք արդարությունը և իրավահավասարությունը Հայաստանում: Դրա համար մենք ջանք չենք խնայելու: Դրա համար ընդամենը պետք է քաղաքական կամք, ընդամենը պետք է, որ օրվա ղեկավարներն իրենց ներանձնական, քաղաքական, կուսակցական շահերը ստրոդասեն երկրի, ազգի շահերին:
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Ապրիլ ամիսը՝ հարության ամիսը, նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս բռնի, ապօրինի կուսակցապետության ավարտով և Հայաստանի Հանրապետության վերածննդով։ Դա անելու ենք համատեղ ջանքերով, համազգային քվեով ու շարժումով։ Հայաստան–Արցախ–Սփյուռք այս կոնսոլիդացիան է ձեր առաջնորդությամբ մեզ տանելու դեպի հաղթանակ։ Գործող իշխանությունը, բռնազավթած ժողովրդի ձայնը, իր մրցակցի մեջ տեսնում է բիզնես ծրագիր, իսկ ժողովրդի մոտ՝ հակառակորդ։ Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ համայն հայության հավատը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակը, ձեզ պատկանող սահմանադրական իշխանությունը, իրավունքները, հայրենի ընդերքներն ու ազգային շահը։
***
Ելույթ է ունեցել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը.
–Ես դիմում եմ ձեզ այն վճռականությամբ, որ մենք ձեզ հետ միասին ենք մեր հաղթական ճանապարհները կերտել և այսուհետ միասին ենք կերտելու: Այս օրերին մենք շատ ենք խոսում հերոսների մասին, որովհետև մեր ժողովրդի անցած ճանապարհը հերոսական ճանապարհ է, մենք միասին ենք մաքառումով, միասնական պայքարով, դժվարությունններով և նաև պատերազմի դաժանությունների հորձանուտով անցել: Այսօր հերոսներին բնութագրել այն մթնոլորտից դուրս, որտեղ որ նրանք հերոսացել են, նշանակում է կողոպտել նրանց ընդհանրական հատկանիշները: Ըստ էության, նրանք հերոսացել են մեր ժողովրդի հետ միասին, այսինքն՝ հերոս է մեր ժողովուրդը: Մեզ համար ամոթ է 21-րդ դարում այսպիսի իրավիճակում գտնվել, տնտեսության այսպիսի իրավիճակում, ոչ բարեկեցիկ պայմաններ, ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ, սահմաններից արտահոսք դեպի կենտրոններ, և այդ ամենի համար մենք ևս մեկ անգամ պատրաստ պետք է լինենք զարթոնքի: Մենք ձեր հետ միասին ենք ապահովել հաղթանակը: Մենք քաջ պետք է գիտակցենք՝ առաջիկա 5–10 տարիների ընթացքում ո՞ւմ պետք է վստահենք մեր քվեն, ովքե՞ր այն մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են հայ ժողովրդին, անմնացորդ նվիրված են հայրենիքին, որպեսզի այդ 5–10 տարիների ընթացքում չզջանք, նորից չընկնենք այն վերլուծությունների, ամփոփումների գիրկը, որ վերցրեցինք ընտրակաշառքներ և ընտրակեղծումներով մեր երեխաների ապագան հանձնեցինք այն արատավոր երևույթները կրողներին, ովքեր որ չեն ապահովել, և, վստահ եմ, որ չեն էլ ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը: Մենք այսօր պետք է ասենք՝ հերի՛ք է անարդարությանը, հերի՛ք է արատավոր երևույթներին: Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, նորմալ ենթակառույցներ, չեն օգտվում տարածաշրջանային նախագծերից, բնական լուրջ ռեսուրսներ չունեն, այսպիսի իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ, և մենք պատրաստ ենք մեր թիմով, ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին, վճռական քայլերով գնալ դեպի առաջընթաց, ստեղծել վստահության մթնոլորտը:
***
Ազատության հրապարակից մեկնարկեց երթը՝ նվիրված բոլոր քաղբանտարկյալներին։ Երթուղին՝ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա փողոց–Ազատության հրապարակ։
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա ծռեր», «Միացում», «Ազատություն», «Բաբայան», «Ազատություն Բաբայանին»։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)
Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հանրահավաք է հրավիրել։
«Հերի՛ք է հանդուրժել անարդարությունը, հերի՛ք է հանդուրժել թալանը։ Ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին։ Հայ ժողովուրդն ապրիլի 2-ին ունի բացառիկ հնարավորություն՝ իր քվեով խաղաղ ճանապարհով փոխելու իշխանությունը։ Հայ ժողովուրդն ունի հնարավորություն՝ ձևավորելու ազգային համաձայնությամբ իշխանություն՝ երկիրը տանելու զարգացման ճանապարհով։ Մենք պարտք ունենք սերունդների առաջ։ Հերի՛ք է հանդուրժենք»,- ասված է դաշինքի հայտարարությունում։
Հանրահավաքին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։
***
–Դաշինքն իրականացնում է իր ամփոփիչ հավաքը, հավաք, որն իշխանությունն իր բոլոր ապօրինություններով փորձեց այնպես անել, որ չկայանա, բայց չստացվեց շնորհիվ ձեր աջակցության։ Ձեր աջակցությունը պետք է գալու նաև երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար,– Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին է դիմել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հիշեցնելով դաշինքի դեմ կիրառված քայլերը՝ սկսած Ջրառատի դեպքերից։
***
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակը։
–Հայաստանում հարկավոր է իշխանափոխություն. Հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա,–հավելել է Ա. Մարտիրոսյանը։
***
Ազատության հրապարակ են ժամանել Գյումրիից դաշինքի համակիրները։
***
-Մարտի սկզբին մեր քաղաքական, գիտական և ռազմավարական էլիտան միացավ և ձևավորեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, որին միացավ նաև Անդրիաս Ղուկասյանը՝ հավատալով դաշինքի ուժին, հավատալով դաշինքի հիմնական և հիմնարար ուղղությանը, որը վերաբերում է Արցախին, Արցախի անկախությանը, հայրենիքի, Հայաստանի համար լավագույն պայմանների ձևավորմանը, տնտեսական զարգացմանը, մեր հայրենիքի պաշտպանությանը, սահմանների անվտանգությանը, բոլորս միասին միավորվելով՝ միացրեցինք նաև Սփյուռքը, Արցախը, Հայաստանը,–հավաքվածներին է դիմել Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը։
Աշոտ Մանուչարյանը, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Ազատության հրապարակը սրբազան տեղ է, այստեղ դուք մտնում եք որպես մի ամբողջական հայ ժողովուրդ։ Այստեղ հավաքված ժողովուրդն է կառավարելու երկիրը։ Մեր ժողովուրդը կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ կա՛մ ամբողջականանում ենք որպես հայություն, կա՛մ պարտված ենք։
***
Ելույթով է հանդես եկել դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը.
–Կա՛մ մեռնում ենք, կա՛մ հաղթում. այդպիսի պայքար մենք պետք է սկսենք: Պայքա՛ր մինչև վերջ: Մենք պարտավոր ենք հաղթել: Պետք չէ կառչել կյանքի փեշից, կյանքը հարստություն չէ: Կյանքը նվեր է Աստծո կողմից, և դուք պարտավոր եք այն կիսել հասարակության, հանրության հետ: Կյանքը տրվել է, որով դուք պետք է զարդարեք ձեր երեխայի ճակատագիրը: Մենք ազատներ ենք, ավելի լավ է մեռնել ազատ, այնպիսի անուն թողնել, որ հետո սերունդները գովաբանեն:
***
Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ժողովրդին ուղղված իր խոսքում նշել է.
–Ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար: Ձեր քվեն գցելուց առաջ մտածեք հետևյալը՝ արդյոք հաջորդ տասնամյակների ընթացքում Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ավտորիտար, ոստիկանական, անարդար պետություն, թե՞ դրվելու է ժողովդրավարության, արդարության և իրավասության ճանապարհի վրա: Ապրիլի 2-ին դուք հստակ այլընտրանքային ընտրություն ունեք: Եթե մենք լինենք իշխանության, ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն ամենակարճ ժամանակում՝ 6 ամսվա ընթացքում, կդասվի աշխարհի առաջին 15 երկրների մեջ՝ որպես ժողովրդավարական պետություն: Մենք շատ արագ կհաստատենք արդարությունը և իրավահավասարությունը Հայաստանում: Դրա համար մենք ջանք չենք խնայելու: Դրա համար ընդամենը պետք է քաղաքական կամք, ընդամենը պետք է, որ օրվա ղեկավարներն իրենց ներանձնական, քաղաքական, կուսակցական շահերը ստրոդասեն երկրի, ազգի շահերին:
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Ապրիլ ամիսը՝ հարության ամիսը, նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս բռնի, ապօրինի կուսակցապետության ավարտով և Հայաստանի Հանրապետության վերածննդով։ Դա անելու ենք համատեղ ջանքերով, համազգային քվեով ու շարժումով։ Հայաստան–Արցախ–Սփյուռք այս կոնսոլիդացիան է ձեր առաջնորդությամբ մեզ տանելու դեպի հաղթանակ։ Գործող իշխանությունը, բռնազավթած ժողովրդի ձայնը, իր մրցակցի մեջ տեսնում է բիզնես ծրագիր, իսկ ժողովրդի մոտ՝ հակառակորդ։ Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ համայն հայության հավատը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակը, ձեզ պատկանող սահմանադրական իշխանությունը, իրավունքները, հայրենի ընդերքներն ու ազգային շահը։
***
Ելույթ է ունեցել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը.
–Ես դիմում եմ ձեզ այն վճռականությամբ, որ մենք ձեզ հետ միասին ենք մեր հաղթական ճանապարհները կերտել և այսուհետ միասին ենք կերտելու: Այս օրերին մենք շատ ենք խոսում հերոսների մասին, որովհետև մեր ժողովրդի անցած ճանապարհը հերոսական ճանապարհ է, մենք միասին ենք մաքառումով, միասնական պայքարով, դժվարությունններով և նաև պատերազմի դաժանությունների հորձանուտով անցել: Այսօր հերոսներին բնութագրել այն մթնոլորտից դուրս, որտեղ որ նրանք հերոսացել են, նշանակում է կողոպտել նրանց ընդհանրական հատկանիշները: Ըստ էության, նրանք հերոսացել են մեր ժողովրդի հետ միասին, այսինքն՝ հերոս է մեր ժողովուրդը: Մեզ համար ամոթ է 21-րդ դարում այսպիսի իրավիճակում գտնվել, տնտեսության այսպիսի իրավիճակում, ոչ բարեկեցիկ պայմաններ, ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ, սահմաններից արտահոսք դեպի կենտրոններ, և այդ ամենի համար մենք ևս մեկ անգամ պատրաստ պետք է լինենք զարթոնքի: Մենք ձեր հետ միասին ենք ապահովել հաղթանակը: Մենք քաջ պետք է գիտակցենք՝ առաջիկա 5–10 տարիների ընթացքում ո՞ւմ պետք է վստահենք մեր քվեն, ովքե՞ր այն մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են հայ ժողովրդին, անմնացորդ նվիրված են հայրենիքին, որպեսզի այդ 5–10 տարիների ընթացքում չզջանք, նորից չընկնենք այն վերլուծությունների, ամփոփումների գիրկը, որ վերցրեցինք ընտրակաշառքներ և ընտրակեղծումներով մեր երեխաների ապագան հանձնեցինք այն արատավոր երևույթները կրողներին, ովքեր որ չեն ապահովել, և, վստահ եմ, որ չեն էլ ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը: Մենք այսօր պետք է ասենք՝ հերի՛ք է անարդարությանը, հերի՛ք է արատավոր երևույթներին: Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, նորմալ ենթակառույցներ, չեն օգտվում տարածաշրջանային նախագծերից, բնական լուրջ ռեսուրսներ չունեն, այսպիսի իրավիճակից դուրս են գալիս միայն ու միայն արդարության շնորհիվ, և մենք պատրաստ ենք մեր թիմով, ձեր հետ միասին, ժողովրդի հետ միասին, վճռական քայլերով գնալ դեպի առաջընթաց, ստեղծել վստահության մթնոլորտը:
***
Ազատության հրապարակից մեկնարկեց երթը՝ նվիրված բոլոր քաղբանտարկյալներին։ Երթուղին՝ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա փողոց–Ազատության հրապարակ։
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա ծռեր», «Միացում», «Ազատություն», «Բաբայան», «Ազատություն Բաբայանին»։
7or.am
Նաև՝ այս հղումով