Աշխարհ

28.03.2017 15:00


ԵՄ հետ անվիզա ռեժիմի՝ ուժի մեջ մտնելու առաջին օրը Վրաստանից մոտ 800 մարդ է մեկնել Եվրոպա

ԵՄ հետ անվիզա ռեժիմի՝ ուժի մեջ մտնելու առաջին օրը Վրաստանից մոտ 800 մարդ է մեկնել Եվրոպա

Վրաստանից շուրջ 800 մարդ է մեկնել Եվրոպա՝ ԵՄ հետ առանց անցագրի ռեժիմի՝ ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրը։

Այս մասին հայտնում է Sputnik»–ի վրացական ծառայությունը՝ Վրաստանի օդանավակայանների միավորմանը հղումով:

Թբիլիսիից շուրջ 300 մարդ մեկնել է Աթենք, Վարշավա և Մյունխեն, մոտ 500 հոգի էլ Քութայիսի միջազգային օդանավակայանից մեկնել է Բուդապեշտ, Սալոնիկ և Լառնակա:

Առաջին չվերթով ուղևորվել են ուսանողներ, գիտնականներ և Վրաստանի կառավարության անդամները՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը