32 տարի առաջ այս օրը Բեյրութում առևանգվեց ու սպանվեց Սարգիս Զեյթլյանը
32 տարի առաջ այս օրը Բեյրութում առևանգվեց ու սպանվեց Սարգիս Զեյթլյանը՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ դերի ու կարևորության մասին բարձրաձայնող եզակի հայ քաղաքական գործիչը: Այս պահին առավել քան արդիական են հնչում Ս.Զեյթլյանի հետևյալ խոսքերը. «Այսօր հայ ժողովուրդին առջեւ դրուած է, իբրեւ քաղաքական դատ եւ ազատագրական պայքարի առարկայ, ոչ թէ Հայաստանի ստեղծումը, իբրեւ ազգային հողամաս, ինչպէս էր պարագան երէկ, այլ Հայաստանի ամբողջացումը, փոքր ու անբաւարար տարածութեամբ Հայաստանի ընդարձակումը..., ամբողջ հայութիւնը իր մէջ ամփոփելու եւ անոր բնականոն զարգացումը ապահովելու անհրաժեշտ հնարաւորութիւններով։ «Աւելի՛ն. այսօր հայ ժողովուրդին առջեւ բարձրացող հարցը ոչ թէ հայ անկախ պետութեան ստեղծումն է ոչինչէն, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐԵԱԼ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԾԵԼՆ Է.....։ Հայ ժողովուրդի հայրենազուրկ բազմութեանց եւ հայրենական հողերու հայազուրկ, այլ կենսական տարածութեանց միացումն ու ամբողջացումը գերազանցօրէն գերիշխան ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ մը հովանիին տակ»։ «Հայրենի՛քն է, հայրենի՛ հողն է,- որքան ալ սահմանափակ իր տարողութեամբ,- ՊԵՏՈՒԹԻ՛ՒՆՆ Է, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՅՑԻ ԳՈՅՈՒԹԻՒՆՆ Է.,- որքան ալ թերի ազգային առումով եւ միջազգային իրաւունքի ու քաղաքական մտածողութեան ընդհանուր օրինաչափութիւններով,- նախապայմանն ու ակնաղբիւրը ամէ՛ն բանի, ազգային ընդհանրական ամէ՛ն բարիքի ու վերափոխութեան»:
32 տարի առաջ այս օրը Բեյրութում առևանգվեց ու սպանվեց Սարգիս Զեյթլյանը
32 տարի առաջ այս օրը Բեյրութում առևանգվեց ու սպանվեց Սարգիս Զեյթլյանը՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ դերի ու կարևորության մասին բարձրաձայնող եզակի հայ քաղաքական գործիչը: Այս պահին առավել քան արդիական են հնչում Ս.Զեյթլյանի հետևյալ խոսքերը. «Այսօր հայ ժողովուրդին առջեւ դրուած է, իբրեւ քաղաքական դատ եւ ազատագրական պայքարի առարկայ, ոչ թէ Հայաստանի ստեղծումը, իբրեւ ազգային հողամաս, ինչպէս էր պարագան երէկ, այլ Հայաստանի ամբողջացումը, փոքր ու անբաւարար տարածութեամբ Հայաստանի ընդարձակումը..., ամբողջ հայութիւնը իր մէջ ամփոփելու եւ անոր բնականոն զարգացումը ապահովելու անհրաժեշտ հնարաւորութիւններով։
«Աւելի՛ն. այսօր հայ ժողովուրդին առջեւ բարձրացող հարցը ոչ թէ հայ անկախ պետութեան ստեղծումն է ոչինչէն, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐԵԱԼ ԿԱՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԾԵԼՆ Է.....։ Հայ ժողովուրդի հայրենազուրկ բազմութեանց եւ հայրենական հողերու հայազուրկ, այլ կենսական տարածութեանց միացումն ու ամբողջացումը գերազանցօրէն գերիշխան ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ մը հովանիին տակ»։
«Հայրենի՛քն է, հայրենի՛ հողն է,- որքան ալ սահմանափակ իր տարողութեամբ,- ՊԵՏՈՒԹԻ՛ՒՆՆ Է, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՅՑԻ ԳՈՅՈՒԹԻՒՆՆ Է.,- որքան ալ թերի ազգային առումով եւ միջազգային իրաւունքի ու քաղաքական մտածողութեան ընդհանուր օրինաչափութիւններով,- նախապայմանն ու ակնաղբիւրը ամէ՛ն բանի, ազգային ընդհանրական ամէ՛ն բարիքի ու վերափոխութեան»:
Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից