Աշխարհ

28.03.2017 14:25


Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցի զբոսաշրջիկներին հորդորել է, որ զերծ մնան Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան այցելություններ կատարելուց: Թուրքական «Posta» լրատվամիջոցի հաղորդմամբ` նշյալ զգուշացումն արվել է Փեսախից (հրեական զատիկ) առաջ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Հայտարարության մեջ կոչ է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին:

Թուրքիան ներառվել է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Նշվում է, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»:

Վերոնշյալ երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրների սահմանները:

Այս խորագրի վերջին նյութերը