Քաղաքական

28.03.2017 13:50


«Անդրիաս Ղուկասյանին բլոկ են արել». պաշտպան (տեսանյութ)

«Անդրիաս Ղուկասյանին բլոկ են արել». պաշտպան (տեսանյութ)

Պատգամավորի 1700 թեկնածուներից միայն Անդրիաս Ղուկասյանը հնարավորություն չունի հանդիպելու իր ընտրողների եւ լրատվամիջոցների հետ: «Ասել են արգելված է եւ հնարավոր չէ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա վստահված անձը՝ Անահիտ Թարխանյանը: Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

Տիկին Թարխանյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ճնշումը գործում է ոչ միայն անձի, այլ իր կողմից հիմնադրված լրատվամիջոցի վրա:

«Յուքոմ»-ի ներկայացուցիչները, նրա խոսքերով, հորդորել են վերցնել «Ռադիո Հայ»-ի հաղորդակները եւ ման գալ նոր տեր: Անդրիաս Ղուկասյանի կինը մինչդեռ հիշեցնում է, որ առաջիկայում նոր մրցույթ է լինելու, որի պայմաններից է՝ ունենալ ցանց:

Նա միաժամանակ նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի նկարները փակցնելուց հետո նույնիսկ մի քանի ժամ չեն մնում, դրանք շատ արագ վնասվում են, մինչդեռ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկարները մնում են առանց որեւէ փոփոխության:

Ուրբաթ օրը Անդրիաս Ղուկասյանի կալանքը կրկին երկարացրել են: «Առանց որեւէ հիմնավորում բերելու պահում են կալանքի տակ՝ ամեն անգամ հիմնավորելով, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է: Անգամ ոստիկանները ցուցմունք են տվել, որ այն անձինք, ովքեր ասել են, որ ներքեւ իջնենք, դեպի ՊՊԾ գունդ, ոստիկանության օպերներ են: Անգամ ոստիկաններ կան, որոնք ցուցմունքներից հրաժարվել են առերեսման ժամանակ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նրա խոսքերով՝ քննիչը պատգամավորի թեկնածուին թույլ չի տալիս հանդիպել լրագրողների հետ եւ կոչ անել: «Բլոկ են արել, արգելափակել են եւ որեւէ ձեւով հասանելիություն չունի, որ իր դիրքորոշումը ներկայացնի հանրությանը: Նա ակնառու քաղբանտարկյալ է»,- ավելացրեց պաշտպանը:

Մինչդեռ, Կարեն Մեժլումյանի խոսքերով, օրենքը սահմանում է, որ թեկնածուները ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ նա իր խոսքը ասելու հնարավորությունից զրկված է, եւ կարող էին գրավով ազատ արձակել:

Նա հիշեց, ու իրեն դեռ սեպտեմբերին ասել են, որ մինչեւ ընտրությունները չավարտվեն, Անդրիաս Ղուկասյանին բաց չեն թողնի:

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը