Աշխարհ

28.03.2017 12:20


Փարիզում ոստիկանի կողմից տղամարդուն սպանելուց հետո բախումներ են սկսվել

Փարիզում ոստիկանի կողմից տղամարդուն սպանելուց հետո բախումներ են սկսվել

Փարիզում մարտի 27-ին ոստիկանի կողմից 56-ամյա Լի Շայոյին սպանելուց հետո բախումներ են սկսվել։ Քաղաքի 19-րդ շրջանում ոստիկանական տեղամասի մոտ խաղաղ հանրահավաքը վերածվել է անկարգությունների: Վիրավորվել է իրավապահ մարմինների երեք աշխատակից։

Ինչպես փոխանցում է «Le Parisien»-ը, զոհվածի հիշտակը հարգելու են հավաքվել տասնյակ մարդիկ: Անհայտ անձինք փորձել են ոստիկանական ավտոմեքենա այրել, իրավապահների ուղղությամբ շշեր են նետել: Երեք ցուցարար ձերբակալվել է:

Մարտի 27-ին 2 ոստիկան կենցաղային վեճը ստուգելիս Փարիզի բնակարաններից մեկում գնդակահարել էին մկրատով իրենց դեմ դուրս եկած տղամարդուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը