Լրահոս

28.03.2017 11:50


Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը և պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին

Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը և պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով օրենքի նախագծի:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Շիֆի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր սպանվել էին Օսմանյան Կայսրության կողմից՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում: Ամերիկան պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին եւ դատապարտի մարդկության դեմ բոլոր ոճրագործությունները, եթե մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ մեր բարոյական եւ պատմական առաքելությանը: Ես միացել եմ Ներկայացուցիչների պալատի անդամ Թրոթին եւ Կոնգրեսի Հայկական խմբի մյուս գործընկերներիս՝ ներկայացնելով երկու կուսակցությունների աջակցությունը վայելող օրինագիծ, որը պաշտոնապես կճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Ինչպես պարզ նշում է մեր օրենքի նախագիծը, մենք չենք կարող պայքարել մեր օրերի ցեղասպանությունների դեմ, ինչպես «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի եւ Սիրիայի փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանություններն են, եթե մենք տարբերություն դնենք, թե որ սարսափելի դեպքերը ճանաչենք, իսկ որոնց դեպքում խուսափենք պատասխանատվությունից, որովհետեւ դրանք կարող են հեռացնել մեզանից ընկերներին կամ թշնամիներին»:

Այս խորագրի վերջին նյութերը