Ձնահոսքի հետևանքով Ղրղզստանի տրանսպորտի նախարարության 4 աշխատակից է զոհվել
Ղրղզստանում ձնահոսքի հետևանքով երկրի Տրանսպորտի նախարարության 4 աշխատակից է զոհվել։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ–ին։ Դեպքը տեղի է ունեցել Բիշքեք–Օշ ռազմավարական մայրուղուց 255 կմ հեռավորության վրա գտնվող շրջանում։
«Ձնե զանգվածն այս գիշեր շրջվել է «Տոյոտա», «Լեքսուս» և «Սուբարու» մակնիշի ամտոմեքենաների վրա, որոնցում այդ ժամանակ մարդիկ են եղել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ «Տոյոտա» մեքենայի մեջ գտնողները եղել են տրանսպորտի նախարարության 4 աշխատակից, որոնք տեղում մահացել են։
«Լեքսուսի» վարորդին և 2 ուղևորին, ինչպես նաև «Սուբարուում» գտնվող 3 մարդու փրկարարներին հաջողվել է ձնակույտի տակից ողջ հանել»,–հավելել են գերատեսչությունում։

7or.am