Ամբողջ շրջայցի ընթացքում 2-3 հոգի մեծ շներով մեզ էին հետևում
Այս օրերին, երբ շրջում էի Շիրակի մարզի տարբեր համայնքներով, հանդիպեցի ու զրուցեցի բազմաթիվ մարդկանց հետ: Բայց այն վախի ու սարսափի մթնոլորտը, որը տիրում էր Ղարիբջանյան համայնքում, ապշեցնող էր․ որ տան դիմացով անցնում էինք, արագ մտնում էին բնակարանները և դռները փակում, բայց երբ մի քանի մետր հեռանում էինք, նորից դուրս էին գալիս և անցնում իրենց առօրյա գործին: Ամբողջ շրջայցի ընթացքում 2-3 հոգի մեծ շներով մեզ էին հետևում, և յուրաքանչյուր բնակարան, որտեղ մենք էինք մտնում ու դուրս գալիս, մեզանից անմիջապես հետո իրենցից մեկն էր ներս մտնում (եզրակացությունը՝ ձեզ):
Մեկ այլ համայնքում, որտեղ 3-4 ծանոթ ընկերներ ունեմ (անունները հասկանալի պատճառով չեմ նշում) իրենց՝ աշխատանքից ազատվելու սպառնալիքի վախից դուրս գալով՝ զանգիս պատասխանեցին` կներես, բայց չեմ ուզում՝ գյուղում տեսնեն, որ ես քո հետ եմ կանգնած ու քո կողքին եմ: Օրինակները շատ են, ցավեցնող ու պայքարի ավելի մեծ ոգի տվող:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով Շիրակի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված Լևոն Իգիթյանի ֆեյսբուքյան էջից