Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ ղեկավարը, անցած 9 տարիներին արտաքին պարտքը քառապատկել է, բայց այսօր բոլոր մարզերում ու քաղաքներում ՀՀԿ-ի քարոզիչները խոսում են միլիոնավոր դոլարների ներդրումներ բերելու մասին: Ստացվում է, որ 2008-ից մինչև հիմա այդ անհայտ «ներդրողների» տեղը չգիտեին, ու Սերժ Սարգսյանը «ստիպված» էր արտաքին պարտքը տարեցտարի ավելացնել: Ավելացրեց, բայց ինչի՞ վրա է ծախսվել միլիարդների հասնող արտաքին պարտքի գումարը: Այս հարցը պատասխան չունի: Բայց արտաքին պարտքի մասին չէ, որ ուզում ենք խոսել:
ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցել է միայն միլիոնավոր ու միլիարդավոր ներդրումների խոստումներ տալու վրա: Որտեղ հայտնվում է ՀՀԿ-ի քարոզչական թիմը, հավաքվածներին միայն «կերակրում» է 40, 100–միլիոնանոց ներդրումներով: Ավելին՝ խոսում են նաև 3 միլիարդի մասին:
Հարց է առաջանում՝ եթե անցած տարիներին երկրում ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ քայլ չի կատարվել, հակառակը՝ շատ ներդրողներ ուղղակի փախել են Հայաստանից, ապա ի՞նչ երաշխիք, որ սրանից հետո ինչ-որ ներդրողներ են իրենց փողերը լցնելու Հայաստան: Ընդ որում, նկատենք, միլիոնավոր ու միլիարդավոր ներդրումների մասին շարունակ խոսվում է, սակայն այդպես էլ չի նշվում դրանց աղբյուրը. կոնկրետ ովքե՞ր են գալու կամ ի՞նչ ընկերություններ են սիրահարվել գործող իշխանությանը, որ ուզում են այստեղ ներդրումներ կատարել: Ոչ մի անուն չի նշվում: Իսկը հայտնի ասացվածքին է նմանվում՝ «Հալվա, հալվա ասելով հո բերաններս չի՞ քաղցրանալու»:
Գյումրիում էլ 41-45 միլիոնի ներդրում խոստացան: Բա անցած տարիներին «դոմիկներում» մարդիկ նախամարդու կյանքով էին ապրում, հիմա էլ է նույն վիճակը, ինչո՞ւ ներդրում անողների չէին ճարում: Սփյուռքն անգամ չարձագանքեց Հրանուշ Հակոբյանի կոչին՝ «մարդա հազար դոլար բաշխեք ձեր գրպանից»: Ոչ ոք ձեռքը գրպանը չտարավ:
ՀՀԿ ղեկավարն էլ դիվանագիտական կորպուսին էր հրահանգում, թե գնացեք ներդրումներ գտեք: Ոչ ոք չգտավ: Ու հիմա ներդրումներ, ներդրումներ ասելով ընտրարշավը «լըմնցրին-պրծան»: Բայց այդ քարոզները լսող շարքային ՀՀԿ-ականներն անգամ չեն հավատում ներդրումների մասին խոստումներին: ՀՀԿ-ի դրոշները թափահարելով՝ չեն հավատում:
ՀՀԿ-ի «ներդրումային» բլեֆը

Կիմա Եղիազարյան