Աշխարհ

27.03.2017 19:56


Բեռլինում թանգարանից մեկ մլն դոլար արժողությամբ և 100 կգ քաշով մետաղադրամ են գողացել

Բեռլինում թանգարանից մեկ մլն դոլար արժողությամբ և 100 կգ քաշով մետաղադրամ են գողացել

Բեռլինում Բոդե թանգարանից առևանգել են «Մեծ թխկու տերև» անվանումով ոսկյա մետաղադրամը։ Այն յուրահատուկ մետաղադրամ է, որի անվանական արժեքը մեկ միլիոն դոլար է, իսկ քաշը 100 կգ է։

Մետաղադրամի տրամագիծը կազմում է 53 սմ։ Նրա վրա պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Ինչպես հաղորդում է «Утро.ру»–ն՝ մետաղադրամը ստեղծելիս ծախսվել է 3,7 միլոին դոլար։

Ոստիկանության վարկածով՝ հանցագործները եղել են մի քանիսը, ընդ որում՝ նրանք գործել են բավական աննկատ։ Նրանք թանգարան են մտել պատուհանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը